Ուշադրություն.… Ինչ է զգուշացնում Գագիկ Սուրենյանը․․․

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

 

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

Հանրապետության տարածքում`

Մայիսի 21-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 22-ին, 24-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 23-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 21-22-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝
Մայիսի 21-22-ին, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 23-ի կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ:

(Visited 156 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS