ՈՒշադրություն. «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ Լուծարային հանձնաժողովը նոր հայտարարություն է տարածել

Այն հաճախորդները, որոնք ժամկետանց են դարձել 2020 թվականի մարտի 15-ից 31-ն ընկած ժամանակահատվածում,

իրենց գծով ժամկետանց պարտավորությունների վերաբերյալ տվյալները չեն արտացոլվի ACRA վարկային պատմության զեկույցում։ Այս մասին նշված է «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲ ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

«Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ նշվածը չի ազատում վարկային պարտավորությունները մարելու պարտականությունից։ Հաշվի առնելով կորոնավիրուսի (COVID-19)-ի տարածման կանխարգելիչ միջոցառումները, մասնաճյուղերում հաճախորդների մեծ հոսքից և կուտակումներից խուսափելու համար, հորդորում ենք վճարումներն իրականացնել առցանց համակարգերի կամ վճարային տերմինալների միջոցով։

Միաժամանակ հիշեցնում ենք, որ «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲ ընկերության մասնաճյուղերն աշխատում են ամեն օր՝ 09։00-20։00-ն», — նշված է հայտարարության մեջ։

(Visited 127 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS