Ղանդիլյան Էդգարը 19 տարեկան է, ծնվել է Գյումրի քաղաքում։
Ապրել ու մեծացել է Ռուսաստանի Դաշնությունում և այնտեղ էլ հաճախել է երաժշտական դպրոց։ Էդգարը նշում է, որ իրեն զոռով- շառով էին տանում երաժշտական դպրոց, քանի որ հաճախում էր ակորդեոնի, իսկ այդ գործիքը ընդհանրապես չի սիրել։
Հետո վերադարձել են հայրենիք և կրկին ապրել Գյումրի քաղաքում։ Էդգարի խոսքով այստեղ առանձնապես ոչինչ չի արել։ Մասնագիտությամբ Էդգարը ավտոմեխանիկ է։ Աշխատում է ավտոսերվիսում։
Էդգարը նշում է, որ գործը հավեսով է անում, եթե դուրը չգար, հաստատ այդտեղ չէր հայտնվի։ Փոքր ժամանակվանից գալիս եմ այստեղ։ Հեծանիվի վրա էի գործ անում, հետո որ մեծացա սկսեցի մեքենաների վրա աշխատել,- ասում է Էդգարը։
Էդգարի խոսքով առաջին բառը, որ ասել է, եղել է նոտաներ տվեք ինձ։ Հինգից վեց տարեկանում իր մայրիկի հետ է երգել։ Տեսանյութը կարող եք դիտել ստորև՝