Չեմ ուզում կրել հարսիս հագուստն ու կոշիկները, ինձ համար ավելի նվшստшցուցիչ բան չկա…

Չեմ ուզում կրել հարսիս հագուստն ու կոշիկները, ինձ համար ավելի նվաստացուցիչ բան չկա…-բողոքում է իմ հարևանուհի տիկին Գոհարը:

-Գոհար ջան, երանի ես լինեի քո փոխարեն: Հարսդ միշտ այդքան լավ է հագնված, իսկ հագուստը կարծես հենց նոր խանութից գնված լինի: Քո թոշակով ոչինչ գնել չես կարող, իսկ նրա պահարանում տեղ չկա արդեն: Մի զգեստը մյուսից գեղեցիկ է: Եթե չես ուզում, կարող ես տալ ինձ, -մի օր չդիմացա նրա դժգոհությունը լսելուն:

—Ես հո չեմ ասում, որ ցնցոտիներ է բերում: Բայց ինձ դուր չի գալիս նրանց վերաբերմունքն իմ հանդեպ:

Հարկ է նշել, որ Գոհարը՝ լինելով 65 տարեկան, հիանալի տեսք ունի: Նիհար, բարձրահասակ, խնամված կին է: Ունի մի որդի ու մի թոռ, որն արդեն 5 տարեկան է:

—Երբեք ինձ հետ չեն ապրել: Երկուսն էլ լավ աշախատանք ունեն, հիփոթեքով տուն են գնել, հարսս կարող է իրեն թույլ տալ ամեն շաբաթ նոր բրենդային հագուստ գնել: Հարսիս ծնողները ԱՄՆ-ում են, նրանց տունն էլ վարձով են տվել, ու այդ գումարն էլ են իրենց վերցնում: Ի՞նչ են անում այդքան փողը, որ ինձ մի կոպեկ չեն ուզում տալ:

Բայց երբ որդուս ասացի, որ կոշիկներս մաշվել են, փոխանակ տանի խանութ կամ գումար տա, հաջորդ օրը բերում է կնոջ կոշիկներն ու մի տոպրակ հագուստ: Ասում է, որ զոքանչի ու կնոջ քրոջ հագով չի լինի, իրենք էլ ափսոսում են գցել աղբը, այնպես որ կարող եմ հանգիստ կրել:

Ու ես ցավ ապրեցի բազմաթիվ երեխաների համար. շատերն ինչպես կարողանում, օգնում են ծնողներին, բայց նաև չեն մոռանում ինքնուրույն ու առանձին ապրելու կարևորության մասին: Իսկ հարևանուհուս նման անշնորհակալ մայրերը փորձում են փչացնել ամեն ինչ՝ սեփական եսասիրության պատճառով:

Կարծում եմ, նրան ուղղակի դուր չի գալիս այն, որ չի կարողանում միջամտել որդու ու հարսի ընտանիքին, խառնվել նրանց ֆինանսական հարցերին, իսկ այն մասին, որ որդին ամեն շաբաթ 5 տոպրակ սնունդ է բերում մոր համար, Գոհարը խոսել չի սիրում…

Աղբյուր

(Visited 27 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS