Չնայած արտակարգ իրավիճակին,Արցախում ընտրությունների երկրորդ փուլը չի հետաձգվի. Ռուբեն Մելիքյանը պարզաբանում է

Արցախում արտակարգ իրավիճակը չի հանգեցնում ընտրությունների չեղարկման կամ հետաձգման:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Ի տարբերություն Հայաստանի Հանրապետության, որտեղ կա երկու իրարից տարբերվող ռեժիմ` ռազմական դրության իրավական եւ արտակարգ դրություն, Արցախում կա 3-ը: 3 առանձին ռեժիմ, այսինքն` բացի այս երկուսից նաեւ արտակարգ իրավիճակ:

Ընդ որում, արտակարգ իրավիճակը չի հանգեցնում ընտրությունների կամ հանրաքվեի չեղարկման կամ հետաձգման: Ուզում եմ ընդգծել, որ սա միակ տարբերությունը չէ, նաեւ այլ տարբերություններ կան: Օրինակ նույն ռազմական դրության պարագայում ՀՀ-ն օրենսդրությունը շատ հստակ նախատեսում է, որ նույնպես ընտրություններ եւ հանրաքվե չի անցկացվում, բայց Արցախում այդպես չէ, ռազմական դրության պարագայում կարող են անցկացվել ընտրություններ եւ հանրաքվեներ:

Այսինքն` Արցախի Հանրապետությունը իր առանձնահատկություններից ելնելով շատ ավելի սահմնափակ թվով իրավիճակներ է նախատեսում, երբ ընտրությունները կամ հանրաքվեն հետաձգվում է, եւ հիշենք մի բան, որ երբեք ՀՀ պատմության մեջ չի եղել, 1991 թվականի դեկտեմբերի 10-ի Անկախության հանրաքվեն ուղղակի ռմբակոծության տակ է անցկացվել Ստեփանակերտում:

Այսինքն այս պրակտիկան ուղղակի փորձի հիման վրա է ստեղծվել Արցախում: Այս իրավիճակում ընտրությունների երկրորդ փուլը չի հետաձգվի»,-ասաց նա:
Իրավապաշտպանը նաեւ ողջունեց Բակո Սահակյանի կողմից արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին որոշումը եւ հույս հայտնեց, որ այս ռեժիմի պայմաններում ավելի արդյունավետ կլինի պայքարը համավարակի դեմ:

Անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին Ռուբեն Մելիքյանը նշեց, որ իրոք, բարդ դրություն է եւ դժվար է այս պահին որեւէ լուծում գտնել:
«Մի կողմից մենք ունենք վարակի տարածման հետ կապված ռիսկեր, մյուս կողմից մենք ունենք Սահմանդրական կարգի անխախտության, որովհետեւ Արցախում դեռեւս անցումային վիճակ է 2017 թվականի Սահմանադրությամբ,

Բակո Սահակյանն էլ խորհրդարանի կողմից ընտրված է այս շրջանի համար եւ Արցախում դեռ չկա ժողովրդի կողմից ընտրված իշխանություն: Ընտրությունները կարելի է որոշակի առումով կառավարել, իսկ տարբեր զանգվածային միջոցառումներ են տեղի ունենում,որոնք ավելի վտանգավոր են համավարակի տարածման հետ կապված»,- ասաց նա:

Նշենք, որ այսօր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը երկրում արտակարգ իրավիճակ է հայտարարել, որը կտեւի մինչեւ մայիսի 12-ը:

Նյութի աղբյուրը՝ News.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS