Պաշտոնական. Հայ-վրացական սահմանը փակվեց.

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի՛ հայրենակիցներ, կողմերի փոխադարձ համաձայնությամբ Հայաստանը ու Վրաստանը որոշել են
մարտի 14-ի առավոտյան ժամը 08:00-ից սկսած 10 օրով ժամանակավորապես կասեցնել երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը:

Միաժամանակ, երկու երկրները կապահովեն հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած քաղաքացիների անարգել մուտքը իրենց երկիր:
Այս սահմանափակումները տարածվում են տրանսպորտի բոլոր տեսակների վրա:

Սահմանափակումները չեն տարածվում բեռնափոխադրումների վրա:

Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը պատճառած անհարմարության համար։

Համոզված եմ՝ առկա է համընդհանուր գիտակցում, որ այս քայլերը ձեռնարկում ենք բացառապես հանրության անվտանգությունն ապահովելու նպատակով»:

 

(Visited 148 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS