Պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ-ի բոլոր նահանգներում հայտարարվել է խոշոր աղետի ռեժիմ.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոշոր աղետի ռեժիմ է սահմանել նաև Վայոմինգում:

Այսպիսով, պատմության մեջ առաջին անգամ այս ռեժիմն սկսել է գործել ԱՄՆ-ի բոլոր 50 նահանգներում, թուիթերյան իր էջում հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջաջ Դիրը:

Ըստ վերջին տվյալների՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվել է 519453 մարդ, մահացել է 20071-ը: Շաբաթ օրը ԱՄՆ-ն առաջին տեղն է զգաղեցրել աշխարհում մեկ օրում կորոնավիրուսից մահացածների թվաքանակով՝ առաջ անցնելով Իտալիայում: 24 ժամում այստեղ մահացել է 2108 մարդ:

Ամենածանր իրավիճակը գրանցվել է Նյու Յորքում: Այնտեղ մեկ օրում մահանում է 700 մարդ:

Նյութի աղբյուրը՝ mamul.am

(Visited 65 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS