Պատրաստում ենք Բիսկվիտ՝ առանց ձվի. այն բոլորին դուր է գալիս
Բաղադրիչները
Ալյուր — 200գր.
Փխրեցուցիչ — 2թ/գ
Շաքարավազ — 100գր.
Կեֆիր — 200մլ
Արևածաղկի յուղ — 5ճ/գ
Վանիլ — 1թ/գ
Սպիտակաձավար — 0,5-1ճ/գ
Պատրաստումը
1․ Միացրեք ջեռոցը և ձևամանը նախապատրաստեք բիսկվիտը թխելու համար: Այն պատեք յուղով և վրան ցանեք սպիտակաձավարը. այդպես բիսկվիտը հեշտ է լինում հանել ձևամանից:
2․ Ամանի մեջ լցրեք մաղած ալյուրը, ավելացրեք փխրեցուցիչն ու վանիլը:
3․ Բուսական յուղն ու սենյակային ջերմաստիճանի կեֆիրը խառնեք մեկ ուրիշ ամանում, ավելացրեք շաքարավազը: Խառնեք այնքան, մինչև շաքարավազը կլուծվի:
4․ Խառնուրդները միացրեք իրար և լավ խառնեք, մինչև կստացվի միաձույլ զանգված: Խմորի վրա պետք է փուչիկներ հայտնվեն:
5․ Խմորը լցրեք ձևամանի մեջ և թխեք 200 աստիճանում՝ 15-20 րոպե: Թխվելու ընթացքում խորհուրդ չի տրվում բացել ջեռոցի բերանը:
Պատրաստի խմորեղենի վրա կարող եք ցանել շաքարի փոշի:
Բարի ախորժակ
Նյութի աղբյուրը՝ Հայ Ինֆո