Պատրաստվում էինք հարսանիքի․ Ամեն ինչ այնքան լավ էր, բայց հարսանիքից մի քանի օր առաջ ամեն ինչ փոխվեց

Պարզապես ուզում եմ կիսվել իմ ուրախությամբ:Շուտով մայր եմ դառնալու, բայց ունեմ նաև ցավ՝ իմ աղջիկը ծնված օրվանից սկսած հայր չի ունենալու:

Նա լքել է մեզ՝ ինձ ու աղջկաս, ով դեռ պիտի ծնվի…Բայց սարսափելին այն է, որ նա դա չի համարում դավաճանություն, չի համարում, որ լքել է:

Ասում է, որ սովորական բան է, երբ մարդիկ սիրում են, իսկ հետո դադարում են…Ես ու Արմենն ապրում էինք հարևանությամբ, նույն դպրոցն էինք հաճախում: Նա ինձնից 2 տարի մեծ էր:Դեռ մանուկ հասակում շատ ժամանակ էինք միասին անցկացնում, նա իմ եղբոր ընկերն էր:

Երբ եղբայրս գնաց ուրիշ քաղաք՝ համալսարանում սովորելու, ես ու Արմենը չդադարեցինք շփվել, այլ ընդհակառակը, մենք գրեթե անբաժան դարձանք:Հաճախ էինք երազում մեր ապագա ընտանքի մասին, որտեղ կհնչի մանկան ծիծաղը…Երբ մենք որոշեցինք ամուսնանալ, ես հղիության երրորդ ամսում էի գտնվում, բայց ոչ ոքի չէի ասել դրա մասին:

Մեր ծնողները կողմ էին միությանը, և շուտով պիտի կայանար մեր հարսանքիը:Մենք արդեն ներկայացրել էինք ամուսնության դիմումը, և ես որոշել էի նրան անակնկալ անել հենց պսակադրության օրը՝ պատմելով իմ հղիության մասին:Սակայն պսակադրությունից 3 օր առաջ եկավ Արմենը, բռնեց ձեռքիցս և տարավ դուրս: Շատ լուրջ ձայնով ասաց.

-Մենք պիտի խոսենք:Պարզվեց, նա էլ ինձ չի սիրում, հանդիպել է ուրիշ աղջկա: Իսկ ինձ հետ ուղղակի կապված է, իբր մենք մանկական ընկերներ ենք, ես նրա մանկական սերն եմ…Ես պատմեցի, որ երեխայի եմ սպասում:Սկզբում նա չէր հավատում, իսկ երբ վստահեցրեցի նրան, ոչինչ չփոխվեց:

Ասաց, որ չի սիրում, չի ամուսնանա ինձ հետ: Եթե որոշեմ ունենալ երեխային, ապա կարող է օգնել գումարով:Ես նրան մի վարկյանում ատեցի չնայած,որ մինչ այդ չափազանց շատ էի սիրում և վստահում ամեն հարցում:

Այժմ ես իմ ողջ սերը պահպանում եմ դստերս համար։

Աղբյուր

(Visited 51 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS