«Պարզապես պատասխանեք խնդրում եմ պարզագույն մի հարցի՝ Էս բանկետի հաշիվը ո՞վ ա փակելու». Հայկ Մանասյան

Բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Որպես շարունակություն նախորդ գրառման։ Միջին հաշվարկներով կարանտինի կամ հյուրանոցային, բուժման, մեկ օրվա համար մեկ քաղաքացու համար պետությունը ծախսում է 10-15 հազար դրամ։ 1 օր, 1 անձ։

Եթե սա հյուրանոցային բիզնեսին, ախպերական, աջակցություն չէ, ու այսպիսին է մեկ մարդու սննդի և կեցության ինքնարժեքը, ապա…

ՈՒՇԱԴԻՐ…… ապա 3 միլիոն ՀՀ քաղաքացուն տանը նստեցնելու ամեն օրն այդ քաղաքացիների վրա արժենում է 60-90 միլիոն դոլլար։ Ամեն օրը, ՀՀ չաշխատող բնակչության համար արժե 60-90 միլիոն դոլլար։

Ժողովուրդ, մարդիկ, ՀՀ իշխանություններ։ Ձեր ցավը տանեմ, Ձեր քաքն ուտեմ… Պարզապես պատասխանեք խնդրում եմ պարզագույն մի հարցի.

– Էս բանկետի հաշիվը ո՞վ ա փակելու»։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS