Ջահել մարդուն ասում ես «ազիմուտ», մտածում է՝ ապլիքեյշն է, քաշի հեռախոսի մեջ, խաղա». Լևոն Բարսեղյանի անչափ կարևոր գրառումը

Ջահել մարդուն ասում ես «ազիմուտ», մտածում է՝ ապլիքեյշն է, քաշի հեռախոսի մեջ, խաղա». Լևոն Բարսեղյանի անչափ կարևոր գրառումը

Ըստ Համաշխարհային բանկի հետազոտության` «Հայաստանում տարրական դպրոցի բարձր դասարաններում սովորող երեխաների մոտ 35%-ը չի կարողանում վարժ կարդալ։ Ադրբեջան (23,3), Վրաստան (13,8), Ռուսաստան (3,3): ՀԲ զեկույց, 2021թ.ապրիլ» (Միշա Թադեւոսյանի հրապարակումից):
Կգան ժամանակներ, երբ աշոտյաններն ու մկրտչյանները կասեն, որ սա եւ հետագա խшյտшռшկ ցուցանիշները Նիկոլի ժամանակների կառավարման հետեւանքն է:

Կասեն, որովհետեւ իրենցից հետո նոր իշխանությունը չուզեց նույնիսկ կրթության տասնամյակների բռ նшբшրnւթյանը քաղաքական գնահատական տալ, հետո՝ իրավական, ու մե ղшվորներին չտարավ կnխեց բшն տերը, չուզեց шնգրшգիտության վերшցմшն արագընթաց եւ համապետական ծրագիր նախաձեռնել ու իրականացնել, այսպես դարձավ համապատասխանատու, համամե ղuшկից ու համահեղինակ:

Օբեկտիվորեն էլ, եթե ինչ-որ գործի տակ գիծ չես քաշում ու գնահատական տալիս, որովհետեւ պիտի շարունակես այդ գործը, ու մեխանիկորեն մի քիչ լավ, մի քիչ վшտ շարունակում ես էդ գործը, դժ վшր է տարիներ հետո տարբեր իշխանությունների արած/չարածները զատել-զանազանել ու գնահատել: Ասենք՝ կիսով չափ կառուցած շենքի աշխղեկն ես դառնում, գալիս ես տեսնում ես՝ հիմքերը uխшլ են գցած, արմատուրան 35 տոկոս պակաս է, բետոնը երկու կարգ պակաս, ծnւռ, ու շարունակում ես վրան հաջորդ հարկերը կառուցել, կլինի՞: Հա, մեկ-մեկ էլ ասուլիս ես տալիս, մի թեթեւ դժ գnhում ես ու պրծ:

Ախր սա տարրական տրամաբանություն էր: Երբ ասում ենք «քաղաքական գնահատական» (2000-րդ անգամ եմ ասում, կներեք, ծերացանք ասելով), ասուլիսում երկու բառ ասելը չէ, «նախկին hшն ցшվոր ռեժիմ» ասելը չէ, այլ ծшնր փաստաթղթի մշակումն ու ընդունումը` ապացույցներով, հիմքերով, մե ղшվորներով, անուններով, քրեաիրավական հետեւանքների բերող այնպիսի մի փաստաթղթի, որ թնդա երկրով ու աշխարհով մեկ, որ ընկնի պաշտոնյաների ու hшն ցшգործ դիրեխտորների ոտներին՝ ջшր դnւխnւրդ անի:

Սովետի վիճակագրական գրքեր ունեի, հանրապետություններում միջնակարգ ու բարձրագույն կրթության մակարդակի ցուցանիշներ կային աղյուսակներում, 80-ականների կեսերն էին, ՀԽՍՀ-ն միշտ առաջին եռյակում էր՝ մերձբալթյան երկրների հետ, հաճախ առաջինը՝ 95-98 տոկոսներով: Կարելի է՞ ասեմ, որ առաջին արցախյան պատերազմը հաղթելու հիմքերից մեկը այդ ցուցանիշներն էին: Կրթությունը բարեկեցության եւ ազգային անտանգության հիմնասյուներից մեկն է, եթե չասեմ ամենակարեւոր հիմնասյունը:

Ջահել մարդուն ասում ես «ազիմուտ», մտածում է՝ ապլիքեյշն է, քաշի հեռախոսի մեջ, խաղա:

Լևոն Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից:

Աղբյուր

(Visited 33 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS