Ռուբեն Հայրապետյանին բաց թողնելուց հետո ոստիկանությունը նրա մեքենան չի տրամադրել

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին բաց թողնելուց հետո չի տրամադրում նրա մեքենան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին փետրվարի 6-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը՝ նշելով, որ պատրաստվում են համապատասխան հաղորդում ներկայացնել դատախազություն:

«Պարոն Հայրապետյանի մեքենան մեզ ոստիկանությունը չի տրամադրում: Անձի գույքը հիմա ոչ իրավաչափ պահվում է ոստիկանությունում: Մեզ ասել են` թույլ տվեք զննենք: Մենք այս մասին օրենքով սահմանված կարգով հաղորդում կներկայացնենք դատախազություն»,- ասաց Մակինյանը:

Մակինյանը նշեց, որ Հայրապետյանին բերման ենթարկելուց հետո նրա հետ որևէ քննչական կամ դատավարական գործողություն չի կատարվել:

Փետրվարի 4-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը բերման էր ենթարկվել ապօրինի կերպով զենքզինամթերք ձեռք բերելուկրելու կամ պահելու կասկածանքով:

(Visited 54 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS