Սաղս էլ անորոշության մեջ տանջվում ենք, մենակ դուք չեք. Փաշինյանը՝ Ամուլսարի պահապաններին

Սաղս էլ անորոշության մեջ տանջվում ենք, մենակ դուք չեք, Սարալնջցիք էլ են տանջվում, բոլորն էլ տանջվում են:

Այդ մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավի շրջանակներում Ջերմուկ՝ Ամուլսարի երկրորդ պահակակետի մոտ, որտեղ նրան դիմավորեցին Ամուլսարի պահապանները և նրանցից մեկը նշեց, որ «երկու տարի շարունակ այստեղ կանգնել են, ու այս անորոշության մեջ տանջվում են», այս մասին հայտնում է Ecolur.org-ը:

Հարցին, իսկ լուծում կա այս ամենին, վարչապետը նշեց. «Դե ես լուծումն ասել եմ, ժողովուրդ: Լուծումն ասել եմ, այդ լուծումը չեք ընդունել, ժողովուրդ»:
Ի պատասխան դրա, հավաքվածներից մեկը նշեց. «Դա այն լուծումը չէ, պարոն վարչապետ, որ դրա հիման վրա մենք թողնենք գնանք»:

«Դե ես հիմա ինչ ասեմ, եղբայր: Ես նոր ասելիք չունեմ»,- նշեց վարչապետը: Իսկ երբ ի պատասխան լսեց «Բա ի՞նչ անենք» հարցադրումը, Փաշինյանն ասաց. «Կարող եք հեղափոխություն անել»: «Մենք հեղափոխություն արդեն արել ենք»,- հնչեց պատասխան:
«Ես համ շահագրգիռ եմ, որ լինի, համ շահագրգիռ եմ, որ չլինի, հիսուն – հիսուն: Բայց հիմա ձեր պոզիցիան թույլ չի տալիս, որ մենք հարցերը… Էլարդի եզրակացությունը կա »,- ասաց Փաշինյանը:

Բնակիչներից մեկի դիտարկմանը, որ Փաշինյանը պատասխանատվության չենթարկեց Ամուլսարի հարցով իրեն խաբածներին, վարչապետն ասաց. «Երբ որ կապացուցվի, որ խաբել են, կենթարկենք պատասխանատվության»: Հարցին, թե ի վերջո, ինչն է վարչապետի ուզածը՝ Փաշինյանն ասաց. «Ես ուզում եմ, որ դուք ճանապարհները բացեք: Հիմա եթե ճանապարհները բացած լինեիք, այստեղ ոչ մի բան փոխված չէր լինի:

Ամուլսարի հետ ոչ մի բան տեղի չէր ունենա: Ես ասել էր, որ մինչև 2021թ. նոյեմբերը բացառված է, որ որևէ շահագործման գործ կլիներ այստեղ»:
Դիտարկմանը, որ կլիներ շինարարություն, Փաշինյանն ասաց. «Հա, շինարարություն էր… Պետք է փաստարկված հիմքի վրա անենք ամեն ինչը: Եթե կան բնապահպանական այնպիսի վտանգենր, որոնք կառավարելի չեն՝ չի աշխատի, եթե կան երաշխիքներ, որ բնապահպանական ռիսկերը կառավարելի են, հանքը պետք է աշխատի:

Ասում եք՝ չեք թողելու, հենա չեք թողնում էլի, ինձանից ինչ եք ուզում»
Բնակիչներից մեկը վարչապետի Փաշինյանին ներկայացրեց, որ հանքի շահագործումը չի կարող վտանգներ չներկայացնել։ «Պարո՛ն Փաշինյան, սա է Ամուլսարը, ոնց կարող է գործի ու բնակիչներին վտանգ չտա։ Պարոն Փաշինյան, Ձեր տունը հեռու է դրա համար այդպես եք ասում»։

«Եթե դուք մտածում եք, որ ես այդպիսի մարդ եմ, ուրեմն ինչի՞ եք ընդհանրապես ինձ հետ խոսում, ինչի՞ եք թողնում ձեր քաղաք մտնեմ։ Եթե մտածում եք, որ ես նման ընկալման տեր մարդ եմ, ինձ բարև տալ չարժի անգամ»,- պատասխանեց վարչապետը։
Փաշինյանը նշեց, որ մասնագետ չէ, բայց երբ տեսնում է երկու մասնագետի քննարկում, ապա հասկանում է, թե մասնագետներից ով է ճիշտ։

Ըստ նրա՝ պետք է հասկանալ, թե արդյոք այս հարցը բնապահպանական ռիսկ է, քաղաքացիներից մեկը պնդեց, որ բացասական ռիսկերն արդեն տեսել են։
Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ հանքի շահագործումը զբոսաշրջության առումով վտանգավոր է, օրինակ բերելով, որե Ծաղկաձոր չեն այցելում, որովհետև կորոնավիրուսով վարակված լինելու մեջ կասկածվողներն այնտեղ են տեղափոխել:

«Վիրուսով վարակվածներին տարաք Ծաղկաձոր, մինչև հիմա մարդ չի գնում այնտեղ, բա այս «վիրուսը», որ մտնի Ջերմուկ, մարդ կգա՞ էլ Ջերմուկ»։

(Visited 38 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS