Սիրեք-չսիրեք, ինչ գրեք-չգրեք, նրանք էս երկրի պետական մարդիկ են

Բանակ չունեցանք, մեզ ոչ ոք չի հարգելու: Վերջին 10 տարում մեր ստեղծած ամենալուրջ բանը բանակն է: Միակը չէ, բայց ողնաշարն է:

Ինչ-որ թերություններ կունենանք, անցողիկ բաներ են, կարևորը՝ զսպանակը, կայացած է: Ու էդ զսպանակի զսպանակը բանակի հրամանատարներն են:
Պետությունը նրանց վրա է կանգնում: Սիրեք-չսիրեք, ինչ գրեք-չգրեք, նրանք էս երկրի պետական մարդիկ են: Դառը բան եմ ասելու, կներեք, թե չեք ների, Աստված ձեզ հետ: 60 անգամ թուրքը մեզ ավելի լավ գիտի, քան դուք:

Մեր բանակի գեներալների արյան մեջ շաքարի տոկոսն էլ նրանք գիտեն, դուք իրարից չեք զանազանում, որովհետև մեր հաղթանակները ձեզ համար կարծես թե սովորական բաներ էին…
Մտածեք էս երկրի մասին: Մտածեք էս բանակի մասին, սա է էս երկրի փրկությունը: Սա է էսօր, ցավալիորեն ամենակայացած արժեքը: Ցավալիորեն: Մտածեք էս երկրի մասին:

Վաղը 21-րդ դարն է սկսվում ու էդ դարը մեր դարը պիտի լինի՝ մեր հաղթանակի, մեր խելքի գալու, մեր միասնության, մեր հաջողության՝ վերջապես:

Վազգեն Սարգսյան

(Visited 21 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS