Սիրտս ուրախությամբ է լցվում, երբ տեսնում եմ, որ պետությունը աջակցում է այնպիսի անապահով մարդկանց ինչպիսին նախարարի կինն է. Նարեկ Մալյան

«Վետո» շարժման անդամ Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

«Պետության հոգատարությունը փողի տեսքով զգացած Տաթևիկ Սարգսյանը Արդարադատության Նախարարի կինն է:

Սիրտս ուրախությամբ է լցվում, երբ տեսնում եմ, որ պետությունը աջակցում է այնպիսի անապահով մարդկանց ինչպիսին նախարարի կինն է: Նախարարի միլիոնավոր դրամների պարգևավճարները բնականաբար չեն հերիքում այս դժվարին ժամանակներում ընտանիքում ծայրը ծայրին հասցնելու համար:

Ի դեպ, «Մալյան» PR ընկերությունում անցյալ շաբաթ որոշում կայացվեց չօգտվել պետության աջակցության ծրագրերից, այդ իրավունքը զիջելով առավել կարիքավորներին: Շնորհավորում եմ նախարարի տիկնոջ ֆիրմային պետությունից ֆինանսական աջակցություն ստանալու կապակցությամբ»:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS