Սյունեցու ցավը տանեմ, երեք մատի կոմբինացիա ցույց տվեցին․ Գևորգ Պետրոսյան

Hraparak.am-ը գրում է․ թե նախօրեին Նիկոլի խայտառակ այցը չլիներ Սյունիք, ապա այս մարդիկ չէին կանչվելու ՔԿ։

Այսինքն սա քաղաքական պատվեր է, իրենք քաղաքական պատվեր են կատարում, ներգրավվում են Նիկոլ Փաշինյան խղճուկ անձնավորության քմահաճույքների բավարարման խաղի մեջ, որի համար վաղը պատասխան են տալու։ Այս մասին քիչ առաջ ՔԿ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Նորմալ տրամաբանության շրջանակներում պետք է լինի այսպես։ Ինչի մեջ մեղսագրվում է բերման ենթարկված անձը, այդ արարքները հաստատ երեկ չեն եղել, մի քանի ամիս առաջ, մի քանի տարի առաջ են եղել, հիմա ի՞նչն է պատճառը, որ գիշերը որոշեցին դա անել:

Եթե համ Մեղրիի քաղաքապետն է հանցագործ, համ Գորիսի, համ Կապանի, բա էդ մարդիկ ինչո՞ւ են ազատության մեջ մինչեւ այսօր: Թե՞ պետք է Նիկոլ Փաշինյանը գար խայտառակ լիներ, հետո նոր որոշեին, որ հանցագործնե՞ր են։ Սյունիքի մարզն առաջինը ատամ ցույց տվեց խղճուկ վարչապետին:

Հիմա սա որոշել էր տրյուկ անել, ասել էր՝ եթե կարողանամ Սյունիքի մարզը կոտրել, որպես ամենաըմբոստ մարզ, ուրեմն մյուսները հեշտ կլինի: Բայց ինքը դետսկի մատ եղավ: Ես սյունեցիների ցավը տանեմ, երեք մատի կոմբինացիա ցույց տվեցին նրան »,- ասաց Պետրոսյանը։

Նյութի աղբյուրը՝ Hraparak.am

(Visited 33 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS