Ստեփանակերտում ճանապարհը փակելու համար բերման է ենթարկվել 13 քաղաքացի. Տեսանյութ

Արցախի Հանրապետության ոստիկանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է,

որ Ստեփանակերտում այսօր ժամը 18:05-ի սահմաններում տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 140-րդ հոդվածով նախատեսված իրավախախտում կատարելու համար բերման է ենթարկվել 13 քաղաքացի:

Հարուցվել է վարչական վարույթ ճանապարհը փակելու, ինչպես նաև ճանապարհային երթևեկության համար խոչընդոտներ ստեղծելու համար, այդ թվում՝ տրանսպորտային միջոցները ճանապարհի երթևեկելի մասում կայանելու միջոցով:

Արցախի ոստիկանությունը նաև կոչ է անում քաղաքացիներին` զերծ մնալ հասարակական կարգի ցանկացած բնույթի խախտումներ կատարելուց, որոնցով անհամաչափորեն սահմանափակվում են նաև այլոց իրավունքները, այդ թվում՝ ազատ տեղաշարժվելու, այլապես ոստիկանության կողմից կխափանվեն նման իրավախախտումները, իսկ կարգազանց անձինք՝ կենթարկվեն պատասխանատվության:

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել, երբ Արցախի հեղափոխական կուսակցությունը հերթական անգամ բողոքի ակցիա է իրականացրել նախագահ Բակո Սահակյանի և նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի դեմ։

https://www.facebook.com/Artsakh1.am/videos/2557378347837883/?t=0

Նյութի աղբյուրը՝ News.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS