Բաց նամակ Ամենայն Հայոց Կաթողիկոսին․Միքայել Մինասյան

168.am-ը գրում է․ Միքայել Մինասյանը բաց նամակով դիմել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

«Բաց նամակ Ամենայն Հայոց Կաթողիկոսին
Վեհափառ Տե՛ր, Մայր Աթոռի մամլո դիվանից և մամուլից տեղեկացա, որ երեկ ընդունել եք Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին: Վստահ եմ, որ այդ պատվին նա արժանացել է հաշվի առնելով նրա «հայանպաստ ու հայապահպան» գործունեությունը, և հատկապես վերջին շրջանում Արցախի «բուռն զարգացումը»:

Հուսով եմ՝ տեղյակ եք, որ մեր հասարակության ճնշող մեծամասնությունը, չգիտակցելով ինչ «վեհ գործեր» է անում Արայիկ Հարությունյանը և չցանկանալով տեսնել դրա արդյունքները, շարունակում է բարձրացնել անհարմար հարցեր։

Վեհափառ Տե՛ր, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դուք ապրում եք գիտակցելով Ձեր պատմական առաքելությունը և կարողացել եք վեր կանգնել աշխարհիկ ու անցողիկ մանր խնդիրներից, խնդրում եմ, հիշեք, որ մենք չունենք Ձեր լայնախոհությունը և մեզ հուզող հարցերի անպատասխան մնալը տանջում է մեզ:

Վստահ լինելով, որ անմահ պորտալարով կապված եք ժողովրդի հետ, փոխանցում եմ այն հարցերը, որ չեն թողնում մեզ գիշերները քնել, իսկ ցերեկները՝ հոգու խաղաղություն գտնել։ Եվ 6-րդ զգայարանով զգում եմ, որ հավատավոր հոտին տանջող այս հարցերը Դուք տվել եք նաև Արայիկ Հարությունյանին։

Անկասկած, Դուք նրան հարցրել եք.

-Ինչպի՞սն է եղել Արայիկ Հարությունյանի վերաբերմունքը նախապատերազմյա բանակցային գործընթացին, որից ոչինչ և ոչ ոք տեղյակ չէր, բայց բոլորն ամեն ինչ տեսան ու հասկացան։

-Շարունակո՞ւմ է նա մնալ այն կարծիքին, որ Արցախի օդը, ի տարբերություն 2016-ի, 100 տոկոսով պաշտպանված էր։

-Ո՞ւմ հրահանգով Արցախի ԱԽ քարտուղար նշանակեց Սամվել Բաբայանին, իսկ արտգործնախարար՝ Մասիս Մայիլյանին՝ պաշտոնապես տեղեկացված լինելով, որ նրանց երկուսի մուտքը Ռուսաստան 10 տարով արգելված է։ Ու եթե այդքան հիացած էր նրանց մասնագիտական որակներով՝ ինչո՞ւ պատերազմից անմիջապես հետո պաշտոնանկ արեց։

-Ինչո՞ւ էր Արայիկ Հարությունյանը 44 օր համաղեկավարում «հաղթելու ենք» հաղթաշավը, որն ավարտվեց խայտառակ կապիտուլյացիայով։ Ո՞վ էր նրան ստիպել կամ հրամայել ամեն օր նայել ժողովրդի աչքերին ու ստել «ռազմական հաջողությունների» մասին։

-Ի՞նչ ներգրավվածություն են ունեցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ռազմական գործողությունների հրահանգավորման և ծրագրման գործընթացում։

-Ո՞ւմ թույլտվությամբ է Նիկոլ Փաշինյանի կինն ազատ ելումուտ արել հրամանատարական գաղտնի կետ։

-Աննա Հակոբյանի կայացրած քանի՞ որոշման մասին է Արայիկ Հարությունյանը տեղյակ՝ զոհերի, անհետ կորածների թիվը թաքցնելուց մինչև ռազմական օպերացիաների հրահանգավորում։

-Ո՞վ է Լելե Թեփեի օպերացիայի քաղաքական և բարոյական պատախանատուն։ Քանի՞ մարդ է այնտեղ զոհվել, որքա՞ն տեխնիկա ենք կորցրել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

(Visited 24 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS