Վարդենիսում 47 հաստատված դեպքից 12-ը հիվանդանոցի աշխատակիցներ են. Գնել Սանոսյան

Վարդենիսում արդեն ունենք հաստատված 47 դեպք, որոնցից 12-ը հիվանդանոցի աշխատակիցներ են, նրանցից միայն մեկն է բժիշկ:

Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Նրա խոսքով նաեւ պոլիկլինկայում հաստատված 9 դեպք կա, որոնցից երկուսը բժիշկ են: «Մենք դեռեւս խնդիր ունենք Վարդենիսում սկզբնաղբյուրի հետ կապված: Հավանաբար տեղյակ եք, որ առաջին դեպքը բժշկուհու մոտ է հայտնաբերվել, բայց խնդիր ունենք պարզելու, թե արդյոք որտեղից է բժշկուհու մոտ հայտնաբերվել, ում հետէ շփում ունեցել, որ հասկանանք սկզբնաղբյուրը որտեղից է Վարդենիսում հայտնվել»:

Մարզպետի խոսքով, Վարդենիսի պոլիկլինիկան չի աշխատում, բայց թեժ գծին հաղորդել են պոլիկլինիկայի բժիշկների կոնտակտները, որ բնակիչները կարիքի դեպքում կարողանան զանգել: «Հիվանդանոցը մասնակի է գործում, շտապօգնության բաժանմունքը լրիվ գործում է: Անհրաժեշտության դեպքում հիվանդ քաղաքացիները կտեղափոխվեն Մարտունու ԲԿ:

Ծննդօգնությունը երկու օր է նույնպես կազմակերպում ենք Մարտունու ԲԿ-ում»,-ընդգծեց Սանոսյանը:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS