«Վարկս Էյ Էմ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել

«Վարկս Էյ Էմ»-ը տեղեկացնում է.

«Հարգելիʹ հաճախորդներ, ելնելով արտակարգ իրավիճակից՝ «Վարկս Էյ Էմ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն որոշում է կայացրել ս.թ. մարտի 19-ից մինչև ապրիլի 15-ն անհատական մոտեցում ցուցաբերել բոլոր այն հաճախորդներին,

ովքեր պարտաճանաչ կատարել են կազմակերպության հանդեպ ունեցած պայմանագրային պարտավորությունները, և ում համար ներկայում դժվարացել է վարկային պարտավորությունների կատարումը։

Նշված հաճախորդները լրացուցիչ կտեղեկացվեն։

Միևնույն ժամանակ հորդորում ենք եկամուտ ունեցող վարկառուներին կատարել վարկերի մարումները՝ խուսափելով կուտակված վարկային պարտավորությունների հետագա բեռից:

Վարկային պարտավորությունները կատարելու համար կարող եք օգտվել նաև վճարային տերմինալներից:
Միաժամանակ հիշեցնում ենք, որ վճարային համակարգերով ժամը 21։00-ից հետո կատարված վճարումները համարվելու են ընդունված հաջորդ աշխատանքային օրը։

Խնդրում ենք նաև՝

*Կրել բժշկական պաշտպանիչ դիմակներ և ձեռնոցներ,

*Աշխատակիցների և այլ հաճախորդների միջև պահպանել պատշաճ հեռավորություն,

*Խուսափել մանկահասակ երեխաների հետ մասնաճյուղեր այցելելուց,

*Գործարք կատարելուց առաջ և հետո ախտահանել ձեռքերը հատուկ միջոցներով»։

(Visited 244 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS