Վարունգով խառնուրդ՝ քաշի նվազեցման համար… անհավանական բաղադրատոմս

Կարծում ենք, թարմ վարունգի օգտակարության մասին խոսելու կարիք չկա: Ուրախացնում է այն, որ վարունգը և համեղ է, և առողջարար, և օգնում է նիհարել:

Թեթև ու անսպասելի համեղ դիետան կօգնի.

մաքրել օրգանիզմը տոքսիններից
ազատվել ավելորդ կիլոգրամներից
գեղեցկացնել մարմինը

լավացնել նյութափոխանակությունը
էներգիա ստանալ

Դիետայի ծրագիրը ներառում է.

եփած ձու՝ 2 հատ
վարունգ՝ 12 հատ
մածուն կամ կեֆիր՝ ցածր յուղայնությամբ կամ անյուղ, 500 մլ
սամիթ, մաղադանոս, կանաչ սոխ

Բեռնաթափման օրը նշված սննդամթերքը բաժանել 4 մասի.

նախաճաշ 09:00. խոշոր քերիչով անցկացնել 3 վարունգ, ավելացնել 4ճ.գ. մածուն և մանր կտրատած կանաչի: Աղ պետք չէ լցնել: Ցանկության դեպքում 1 պճեղ սխտոր ճզմեք;
ճաշ 12:00. պատրաստեք նույն խառնուրդից, սակայն ավելացրեք նաև 1 ձու;
լրացուցիչ 15:00. նույնը, ինչ պատրաստել եք նախորդ անգամ;
ընթրիք 18:00. նույնը, ինչ պատրաստել եք նախաճաշին:

Այդ օրը շատ ջուր խմեք, իսկ ընթրիքից հետո կարող եք խմել նաև կանաչ թեյ՝ առանց շաքարավազի:

Հաջորդ օրը դիետան շարունակելու է գործել, այնպես որ ևս 1 օրով հրաժարվեք մսից, ալկոհոլից, յուղոտ սնունդից, որպեսզի ճարպի այրումը շարունակվի: Սնունդ ընդունեք օրական 4-5 անգամ՝ փոքր չափաբաժիններով:

Շաբաթական 1 անգամ բեռնաթափման օր կազմակերպելը բավական է: Մի մոռացեք օրական 1.5լ, իսկ ամռանը 2լ ջուր խմելու մասին:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։

Նյութի աղբյուրը՝ Ինֆո Ժամանց

(Visited 36 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS