«Փողոց դուրս եկած մեր քաղաքացիները պետք է հստակ բացատրություն ունենան, թե ո՞ւր են գնում և այդ բացատրությունը պետք է տեղավորվի կենսական անհրաժեշտ տեղաշարժի տրամաբանության մեջ»,- այսօր ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ տեղաշարժի մեջ գտնվող մեր բոլոր քաղաքացիները պետք է ունենա անձը հաստատող փաստաթուղթ և պարետատունը կսահմանի քաղաքացու կողմից տեղաշարժ ձևաթուղթ լրացնելու պարտադիր պայման։
Նիկոլ Փաշինյանը հորդորեց օգտվել օնլայ ծառայություններից՝ օնլայ գնումներ, վճարումներ և հնարավորինս դուրս չգալ փողոց։
«Կոչ եմ անում՝ խստագույնս հետևել պարեկատան և առողջապահության հրահանգներին»,-ասաց երկրի վարչապետը։
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2628517007273678/?t=894
Նյութի աղբյուրը՝ mamul.am
(Visited 125 times, 1 visits today)