Տեսա, որ հարևանուհիս հավաքում է ելակի պոչիկները… ամաչելով հարցրեցի, թե դա նրա ինչին է պետք. հիմա ինքս էլ սկսել եմ հավաքել

Վերջերս մտել էի հարևանուհուս տուն, մի քանի հարց պիտի ճշտեի: Երբ մտա ներս, նա սեղանից մի ափսե վերցրեց ու արագ դրեց պահարանի մեջ: Այնպիսի տպավորություն էր, որ նրան ինչ-որ վատ բան անելիս եմ բռնացրել:

Խոսեցինք տարբեր թեմաներից, ու նա խոսքի մեջ ասաց, որ ափսեի մեջ ելակի պոչիկներ էին: Նա պատմեց, որ դրանք չի գցում աղբը, ամբողջը հավաքում է:

Անկեղծ ասած, երբեք մտքովս չէր անցնի, որ դրանք կարող են պետք գալ:

Իսկ հետո հարևանուհիս ինձ համար թեյ պատրաստեց: Այնքան համեղ էր, անուշաբույր ու ելակի հագեցած համով:

Ես էլ փորձում էի հասկանալ, թե ինչպես է այդքան համեղ ըմպելիք ստացվել, քանի որ ինքս էլ նման հետաքրքիր բաղադրատոմսերի սիրահար եմ: Ես միշտ թեյի համար ելակ եմ չորացնում, բայց երբեք այն այդքան անուշաբույր չի ստացվում:

Պարզվեց, որ պետք է ուղղակի կտրել ելակի պոչիկներն ու չորացնել: Որպեսզի թեյն ավելի համեղ ստացվի, պետք է պոչիկի վրա մի քիչ էլ ելակից թողնել: Կարող եք և չորացնել, և լցնել տոպրակների մեջ ու ուղարկել սառցարանը: Երբ որոշեք օգտագործել, լցնել սկուտեղի վրա, չորացնել ու պատրաստել թեյը: Ստացվում է անուշաբույր բնական ըմպելիք:

Պոչիկներն ուղղակի ավելացրեք թեյի խոտին. 1 փոքր թեյնիկին 1ճ.գ.:

Նյութի աղբյուրը՝ Ինֆո Ժամանց

(Visited 80 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS