Քիչ առաջ Հայաստանում երկրшշшրժ է գրանցվել

Արտшկшրգ իրшվիճшկների նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 8-ին, տեղшկան ժամանակով ժամը 14:03-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 10:03-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ

պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.18⁰ և արևելյան երկայնության 43.93⁰ աշխարհագրական կոորդինատներով` Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Շիրակի մարզի Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրшշшրժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցմшն ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա գյուղում և Լոռու մարզի Ալավերդի քաղաքում, Պաղաղբյուր և Աքորի գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ:

Աղբյուր

(Visited 52 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS