Քոչարյանի դատը հետաձգվեց. Բժիշկներն արգելել են նրան ներկայանալ դատարան

Ռ. Քոչարյանի և մյուսների գործով մարտի 10-ի նիստը հետաձգվեց:

Այդ մասին հայտարարեց դատավոր Աննա Դանիբեկյանը: Ըստ նրա՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի համաձայն, Ռ. Քոչարյանի մոտ ախտորոշվել է զարկերակային ճնշման հիպերտենզիա, և նրա՝ դատական նիստին ներկա լինելը նպատակահարմար չէ:

Ուստի, քանի որ հնարավոր չէ նիստն առանց մեղադրյալի շարունակել, այն հետաձգվեց: Հաջորդ նիստի օր նշանակվեց մարտի 17-ը: Հիշեցնենք, որ Ռ.Քոչարյանը «Նաիրի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մարտի 7-ի ուշ երեկոյան, հաջորդ օրը նրան տեղափոխել էին «Էրեբունի» ԲԿ:

Մինչ այդ՝ մարտի 6-ի նիստում դատարանը մերժել էր Ռ. Քոչարյանի պաշտպանների՝ դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը:

Դրան միացել էին Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի ու Յուրի Խաչատուրովի պաշտպանները։

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS