Ֆրանսիան արցունքների մեջ է. մեկ օրում գրանցվել է 1417 մահվան դեպք.

Ֆրանսիայում Covid-19-ից մահացության ցուցանիշը հասել է 10 328-ի, մեկ օրում վարակից մահացել է 1417 մարդ:

Ինչպես վկայում են Worldometers կայքի տվյալները, երկրում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման 11 059 դեպք է արձանագրվել: Համաճարակի բռնկվան սկզբից ի վեր երկրում վարակվել է 109 069 մարդ:

Ֆրանսիայի առողջապահության համակարգը ներկայացնող պաշտոնյան հայտնել է, որ երկիրը դեռ չի հասել համաճարակի գագաթնակետին:

Հիշեցնենք, որ ողջ աշխարհում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 80 000 մարդ, վարակվել՝ ավելի քան 1.4 մլն-ը:

Նյութի աղբյուրը՝ tert.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS