Ահա թե որ երեք պատճառներով են կանայք միայնակ մնում․ զարմանալի գաղտնիքի բացահայտումը

Դուք միայնակ եք, քանի որ տառապում եք

Նման աղջիկներ մեր շուրջը շատ են: Մեջքը կորացնում են, հոնքերը կիտում, պայուսակը թեւի տակ սեղմում ու քայլում մահապատժի դատապարտվածների նման: Նրանց հետ նույնիսկ շփվել պետք չէ, որպեսզի տխուր ու հոգնած դեմքերին թախիծ նկատես:

Լարված ու տառապալի դեմքի արտահայտությունից նույնիսկ ամենահամակրելի աղջիկները դառնում են խորոված խնձորի նման:

Դուք մենակ եք, որովհետեւ չափից շատ բան եք պահանջում

Ձեզ հետ ծանոթանալիս տղամարդիկ իրենց թեստ դրայվ անցնող ավտոմեքենա են զգում: Երբեմն շփվում ես կնոջ հետ ու զգում, որ նա հիմա սեղանին կդնի իր պահանջների ամբողջական ցանկը, որը դու չգիտես ինչու պարտավոր ես կատարել:

Միայն որովհետեւ նա գեղեցի՞կ է, կամ երկար ոտքե՞ր ունի: Այո, հենց այդ պատճառով էլ տղամարդիկ հիմա ավելի բծախնդիր են դարձել ու մեզ այլեւս խելքահան չեն անում ձեր սլացիկ մարմինները ու չորրորդ չափսի կուրծքը:

Դուք մենակ եք, որովհետեւ շատ եք ուզում ամուսնանալ

Ձեզ հետ մեկ ժամ շփվելուց հետո ձեր աչքերում արդեն երեւում է, թե ինչպես եք տեղափոխում իմ բնակարանի կահույքը ու շխշխկացնում խոհանոցի ամանները:

Եվ թե ինչպես է կարճափեշ գեղեցիկ շորը մեկ վայրկյանում վերածվում տձեւ խալաթի, բարձրակրունկ կոշիկները՝ հողաթափիկի: Ապագան չափից շուտ ծրագրելը ոչ թե ձանձրալի է, այլ նույնիսկ վախեցնող: Կանայք բոլոր ուժերով ձգտում են կառուցել իրենց կենցաղը, այն դարձնել հարյուր տոկոսանոց օրինաչափ՝որպեսզի ոչնչով չզիջեն իրենց ընկերուհիներին:

Նյութի աղբյուրը՝ ArmPost.net

(Visited 50 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS