Աղցան «Ամանորյա կոներ». գեղեցիկ տեսք հաղորդեք Ձեր ամանորյա սեղանին

Բաղադրիչներ

  • հավի կրծքամիս – 1 տուփ
  • ձու – 3 հատ
  • կարտոֆիլ – 3 հատ
  • պանիր հալված – 2 տուփ
  • կանաչ սիսեռ – 50 գր
  • եգիպտացորեն – 50 գր
  • վարունգ մարինացված – 2 հատ
  • նուշ – 200 գր
  • կանաչի
  • մայոնեզ

Պատրաստման եղանակ

Եփած ձուն և կարտոֆիլն անցկացնում ենք խոշոր քերիչով, ապա ափսեի մեջ լցնում ենք մայոնեզը կոների ձևով՝ վրան դնելով հավի կտրատած կրծքամիսը:

Ապա վրան լցնում ենք կտրատած սոխը:

Սոխի վրա ավելացնում ենք կտրատած կարտոֆիլը, որից հետո առաջին կոնի վրա դնում ենք կանաչ սիսեռը, երկրորդի վրա՝ եգիպտացորենը, իսկ երրորդի վրա՝ մարինացված վարունգը:

Վրան ավելացնում ենք քերած ձու:

Պանիրն անցկացնում ենք քերիչով, ավելացնում ենք մայոնեզ և կանաչի՝ ըստ ճաշակի:

Կոները պատում ենք ստացված մայոնեզային զանգվածով:

Աղցանը զարդարում ենք նուշով և հազրեվարդով:

Աղբյուր

 

(Visited 114 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS