Ամանորի սեղանի համար 2 հրաշալի աղցան. շատ համեղ և ախորժելի

Առաջարկում ենք պատրաստել Ամանորի սեղանի համար 2 հրաշալի աղցան: Երկուսն էլ ստացվում են շատ համեղ և ախորժելի:

Աղցան 1

  • հավի կրծքամիս՝ 150գ
  • ձու՝ 2 հատ
  • սունկ՝ 100գ
  • սոխ՝ 1 գլուխ
  • պանիր՝ 100գ
  • սխտոր՝ 2 պճեղ
  • ընկույզ՝ 50գ
  • մայոնեզ

Պատրաստման եղանակ.

Սոխը մանր կտրատել: Սունկը եփել աղով ջրի մեջ՝ 15 րոպե: Տաքացրած թավայի մեջ ձեթ լցնել, տապակել սունկն ու սոխը: Թողնել, որ սառի:

Հավի կրծքամիսը եփել, մանր կտրատել:

Ձուն եփել և անցկացնել քերիչով:

Սխտորը ճզմել:

Պանիրը քերել: Ափսեի մեջ խառնել պանիրը, սխտորն ու մայոնեզը:

Շերտերով հավաքել աղցանը.

  • հավի միս, մայոնեզ
  • ձու, մայոնեզ
  • սունկ ու սոխ, մայոնեզ
  • պանիրով մայոնեզ
  • ընկույզ

Բարի ախորժակ:

Աղցան 2

  • ծովախեցգետնի ձողիկներ՝ 500գ
  • եփած ձու՝ 5 հատ
  • եգիպտացորեն՝ 1 տուփ
  • թարմ վարունգ՝ 200գ
  • մայոնեզ՝ 180գ
  • պինդ պանիր՝ 100գ
  • սխտոր՝ 3 պճեղ
  • թարմ սամիթ՝ 1 կապ

Պատրաստման եղանակ.

Ծովախեցգետնի ձողիկները խորանրդաձև կտրատել: Նույն ձև կտրատել նաև վարունգը:

Ձուն և պանիրն անցկացնել խոշոր քերիչով:

Եգիպտացորենը ջրքամել և լցնել խորը աղցանամանի մեջ, ավելացնել կտրատած ծովախեցգետնի ձողիկները, վարունգը, քերած պանիրն ու ձուն: Ճզմել սխտորը, մայոնեզ ավելացնել:

Մանր կտրատած կանաչի ավելացնել և աղցանը լավ խառնել:

Պատրաստ է, բարի ախորժակ:

(Visited 73 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS