Ամենահամեղ ու ախորժելի թխվածքը․․․ Ընդամենը մի քիչ կարագ ու 4 խնձոր․ Երեխաներն ուղղակի պաշտում են

Ինչը կարող է ավելի անուշաբույր ու ախորժելի լինել, քան թարմ տնական թխվածքը, որը պատրաստված է մեծ սիրով: Մեր այսօրվա բաղադրատոմսը դուր կգա բոլորին. շատ քիչ ժամանակ ու բաղադրիչներ են պահանջվում՝ այս համեղ ու յուրօրինակ պիրոգը պատրաստելու համար:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • կարագ՝ 250գ
  • շաքարավազ՝ 250գ
  • ձու՝ 4 հատ
  • փխրեցուցիչ՝ 1թ.գ.
  • ալյուր՝ 300գ
  • վանիլին՝ ըստ ճաշակի
  • խնձոր՝ 1կգ
  • կիտրոնի հյութ՝ 2ճ.գ.
  • դարչին՝ 1թ.գ.
  • շաքարի փոշի՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ.

  1. Ջեռոցը միացնել, որ տաքանա: Նախապատրաստել խնձորը. մաքրել, կտրել մեջտեղի հատվածը, կտրատել ոչ խոշոր կտորների: Կիտրոնի հյութ շաղ տալ, լցնել դարչինը և խառնել:
  2. Խմորի համար խառնել փափկած կարագը, շաքարավազը, վանիլինը, հարել: Այնուհետև մեկ-մեկ հատով ավելացնել հավկիթները՝ շարունակելով հարել:
  3. Թույլ զանգվածի մեջ մաղել փխրեցուցիչը, ալյուրը ու խմոր հունցել: Ավելացնել խնձորը և լավ խառնել:
  4. Խմորը յուղաթղթով ծածկված տապակի մեջ, թխել 20–30՝ 180 ջերմաստիճանի ներքո: Պատրաստի պիրոգին ցանկության դեպքում շաքարի փոշի ցանել:

Բարի ախորժակ:

Նյութի աղբյուրը՝ Ինֆո Փաստեր

Բարի ախորժակ

Չմոռանաք կիսվել բաղադրատոմսով

(Visited 22 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS