«40-ից հետո կյանքը նոր է սկսվում»․․․ Որքա՜ն ճիշտ էր ֆիլմի հերոսուհին։
Ժամանակակից կանանցից շատերը 40-ից հետո ավելի լավ տեսք ունեն, քան երիտասարդ ժամանակ։
Ակտիվ կենսակերպը, սպորտով զբաղվելը, ճիշտ սնունդը և խնամքն անում են իրենց գործը։
Լուսանկարից դժվար է կռահել, թե քանի տարեկան է նա։
Ծանոթացեք՝ սա Ժակլին Բերրիդո Պիսանոն է՝ ինստագրամի իտալուհի աստղը։
Ժակլինն արդեն 51 տարեկան է։ Ծնունդով նա Սերբիայից է, իսկ այժմ դստեր և թոռների հետ ապրում է Իտալիայում։
Նա ունի լավ ճաշակ, իդեալական կազմվածք և միլիոնավոր երկրպագուներ՝ ամբողջ աշխարհից։
Ժակլինը լեզվաբան է, տիրապետում է 5 լեզվի, ինչպես նաև՝ մրցույթներ անցկացնող ընկերության ղեկավար է։ Նա հայտնի է դարձել 30-ից հետո։
Հակառակ այն կարծիքին, որ կինը ուրիշների հաշվին է ապրում և չի աշխատում, նա անձամբ է սկսել իր կարիերան և սկսել է իրեն հետևել արդեն 30 տարեկանից հետո, երբ դրա համար գումար ու ժամանակ կար։
Նորաձևությունը նրա հոբբին է։ Նա հիմա է մոդել և հայտնի բլոգեր, իսկ նախկինում այդ ամենն արել է իր համար։
Մինչև հիմա նա վարում է իր միկրոբլոգը։ Կյանքում նա հաջողակ կին է, ունի իր ֆիրման, իսկ 2017-ի դեկտեմբերին նա դարձավ 51 տարեկան։ Նրա դուստրը 31 մեկ տարեկան է։ Կինը ունի նաև երկու թոռ, որոնց շատ է սիրում։
Իր բլոգում Ժակլինը կիսվել է երիտասարդության և գեղեցկության գաղտնիքներով։
Իր ծննդյան տոնի առթիվ Ժակլինը նոր լուսանկարներ է հրապարակել Ֆրանսիայից։
Ժակլինն առողջ կենսակերպ է վարում, զբաղվում է սպորտով և հետևում է իրեն։ Իսկ Ձեզ դո՞ւր եկավ այս տատիկը։
Նյութի աղբյուրը՝ Ինֆո Արմենիա