Ասում են՝ լավ նշան չէ․․․ իրականում ինչու է սևանում արծաթը

Զարդերն ունեն սևանալու հատկություն։ Երբեմն դա կարելի է կապել պատշաճ խնամքի բացակայության հետ, իսկ երբեմն էլ պատճառը պետք է փնտրել սեփական օրգանիզմում։

Կա համատարած կարծիք, որ արծաթի սևանալու դեպքում գործ ունենք նաֆսի ու մութ ուժերի ազդեցության հետ։ Եթե սևացել է մատանին, համարվում է, որ զարդի տիրոջը աչքով են տվել, որպեսզի վերջինս չամուսնանա։ Եթե ականջօղերն են սևացել՝ նաֆսել են։ Եթե խաչը՝ առհասարակ ոչ մի լավ բան չկա։

Սակայն գիտությունն ունի այլ բացատրություններ։ Արծաթե զարդերի մեջ ավելացնում են պղինձ, որն ունի օքսիդացման հատկություն՝ խոնավության և մաքուր օդի ռեակցիայի արդյունքում։

Օքսիդացման նման գործընթացը ուղեկցվում է զարդի վրա նստվածքի առաջացմամբ, որը ժամանակի հետ կուտակվում է և խտանում։ Բնականաբար, զարդը սևանում է։

Ամենից հաճախ սևանում են կուլոններն ու շղթաները, քանի որ կրծքավանդակի շրջանում գտնվում են մեծ քանակությամբ ճարպագեղձեր։

Բացի այդ, հորմոնալ խանգարումները կարող են հանգեցնել քրտնարտադրության փոփոխման, ինչն էլ ազդում է սևացման վրա։

Նյութի աղբյուրը՝ Ինֆո Ժամանց

(Visited 40 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS