Բիսկվիթի ամենահամեղ և ամենաստացված բաղադրատոմսը․

Բիսկվիթ պատրաստելու բազմաթիվ բաղադրատոմսեր կան, սակայն ոչ բոլորն են որ միշտ ստավում են շատ համեղ փքուն և գեղեցիկ:

Այժմ Ձեզ ենք առաջարկում ամենից հետաքրքիր եղանակներից մեկը։

Ձեզ ենք ներկայացնում Բիսկվիթ պատրաստելու ամենահամեղ և ամենաստացված բաղադրատոմսը. ստացվում է փքուն և անչափ գեղեցիկ

Բաղադրությունը`

  • Ձու – 4 հատ,
  • Շաքարավազ – 150 գր,
  • Ալյուր – 150 գր,
  • Խմորիչ – 1 թեյի գդալ,
  • Վանիլին (ըստ ճաշակի):

Պատրաստման եղանակը`

  • Ձուն հարում ենք, ավելացնում շաքարավազ և դնում ջրային վաննան, մարմանդ կրակի վրա:
  • Զանգվածը խառնում ենք: Շաքարավազը լուծվելուց հետո հանում ենք գազօջախի վրայից:
  • 10 րոպե զանգվածը հարիչով հարում ենք: Ստուգելու համար՝ արդյո՞ք ձուն լավ է հարվել, մատով անցնում ենք զանգվածի վրայով. եթե մատի հետքը չի անհետանում, ուրեմն՝ բավարար չափով հարվել է:
  • Ավելացնում ենք ալյուր և խմորիչ, խառնում ենք: Խմորը լցնում ենք յուղով պատված ձևամանը:
  • Հարկավոր է այն թխել 20-30 րոպե, 200 աստիճանով տաքացված ջեռոցում:
  • Բիսկվիթի պատրաստ լինելը ստուգում ենք ոչ թե փայտիկով, այլ մատներով:
  • Թեթևակիորեն սեղմում ենք խմորը. եթե այն սպունգի նման վերականգնում է ձևը, ուրեմն՝ պատրաստ է:
  • Հակառակ դեպքում որոշ ժամանակ ևս շարունակում ենք պահել ջեռոցում:

Բարի ախորժակ։ Այժմ Ձեզ ենք ներկայացնում նաև տեսանյութ, որում առավել քան մանրամասն ներկայացված է այս ամենի մասին։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: