Գալիս եմ 10 րոպեից, որ ստուգեմ, թե ինչ վիճակում է, բացում եմ ջեռոցը, իսկ… չէ, չի կարող պատահել…

Այսպիսով, օրեր առաջ որոշեցի պիրոգ պատրաստել:

Հիմքը հանեցի ջեռոցից, միջուկը լցրեցի, ելակները դասավորեցի ու նորից ուղարկեցի թխվելու: Գնացի հյուրասենյակը հավաքելու, մինչ թխվածքը պատրաստ կլինի: Գալիս եմ 10 րոպեից, որ ստուգեմ, թե ինչ վիճակում է, բացում եմ ջեռոցը, իսկ… պիրոգը չկա: Ինչպե՞ս: Բայց չէ որ ես տանը մենակ եմ: Թե մենակ չե՞մ: Նորից զգուշորեն բացում եմ ջեռոցը… դատարկ է:

Սկսում եմ վերհիշել շիզոֆրենիայի բոլոր ախտանիշները, որոնք հայտնի են ինձ… Մտովի կրկնում եմ, որ ես չեմ խելագարվել: Պիրոգ հաստատ եղել է, ես չեմ սխալվում: Ամբողջը չեմ կերել, այդքանն ինչպե՞ս կուտեի, այն էլ հում վիճակում: Դուրս եմ գալիս խոհանոցից:

Մոտենում եմ հայելուն… Արտաքինից նույնն եմ: Գնում եմ համակարգչի մոտ: Գուգլում հավաքում եմ.

—Ի՞նչ անել, եթե ջեռոցից թխվածք է անհետացել:

Հասկանում եմ, որ հիմարությամբ եմ զբաղված, նորից խոհանոց եմ վերադառնում: Խոսում եմ ինքս ինձ հետ.

—Դու մեծ, հասուն, խելացի կին ես: Մտածիր, ու՞ր կարող էր կորել պիրոգով տապակը:

Սկսում եմ կասկածել հարևաններիս վրա. գուցե բույրն է ստիպել նրանց գնալ նման անօրինական քայլի: Բայց դուռը փակ էր, իսկ մենք 9-րդ հարկում ենք ապրում. դժվար թե մի թխվածքի համար վտանգեին կյանքն ու անցնեին պատշգամբով:

Արդեն ձեռքերս դողում են… գլխումս այլմոլորակայինների ու հոգեբուժարանի պալատների նկարներ են պտտվում: Բաժակ եմ վերցնում, ջուր լցնում ու խմում, բացում եմ աման լվացող մեքենան, որ բաժակս դնել մեջը ու… հայտնաբերում եմ իմ պիրոգը:

Ինձ թվում է՝ հանգստի կարիք ունեմ…

Նյութի աղբյուրը՝ Ինֆո Փաստեր

(Visited 44 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS