Գոհության աղոթք. Գոհանում ենք Քեզանից, Տե՛ր Աստված մեր

Իսկ դուք հիշում եք, թե երբ եք վերջին անգամ գոհություն և շնորհակալություն հայտնել առանց պատճառի: Սա բարդ հարց է, քանի որ մենք շնորհակալություն ենք հայտնում Աստծուն միայն այն ժամանակ, երբ կատարվում է մեր խնդրանքը, կամ նույնիսկ մոռանում ենք այդ մասին:

Մարդկային էությունը սովոր է միայն պահանւջել և փոխարենը ոչինչ չտալ: Առաջարկում ենք այսօր բարձրաձայն կամ շշուկով ընթերցեք գոհության աղոթքը, և գուհունակություն հայտնեք Աստծուն պարզ թվացող, սակայն չափազանց կարևոր բաների համար:

Շնորհակալ եղեք ձեր ամենա առավոտի, յուրաքանչյուր հաջողության, ընտանիքի կողքին լինելու և այդ սերը վայելելու համար, առողջ լինելու, սիրելու և սիրվելու համար:

Ահա այս պարզ բաներն են, որ մեզ երջանկացնում են, և մեծագույն պատճառ են շնորհակալ լինելու համար:

Գոհության աղոթք

Գոհանում ենք Քեզանից, Տե՛ր Աստված մեր, որ Քո երևելի լույսով ուրախացրեցիր բոլոր արարածներին, իսկ Քո պատվիրանների իմանալի լույսով լուսավորեցիր նրանց, ովքեր հավատում են Քեզ: Զօրացրու՛ և մեզ, Տեր՛, պահելու Քո պատվիրաններն այսօր և ամեն ժամ:

Որպեսզի լուսավորված մտքով միշտ Քո կամքը կատարենք և գալիք բարիքներին հասնենք բոլոր սրբերի հետ` մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհով և մարդասիրությամբ, Որին վայել է փառք, իշխանւթյուն և պատիվ այժմ և միշտ և հավիտեանս հավիտենից ամեն:

Անպայման կարդացեք և կիսվեք ձեր էջում: Դուք իսկապես կինքնամաքրվեք, և կզգաք լիակատար հանգստություն:

(Visited 23 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS