Դեպք, որի մասին չի խոսվում…Շառլ Ազնավուրի ամենամեծ վիշտը….

Դեպք, որի մասին չի խոսվում…Ազնավուրի ամենամեծ վիշտը….

Ես մի կնոջ հետ կարճատև սիրավեպ ունեցա: Մենք բաժանվեցինք, ամիսներ անց նա ինձ հայտնեց, որ երեխա է ունենալու: Ես ուրախացա, խոստացա օգնել: Շուտով ծնվեց որդիս, անունը Պատրիկ դրեցինք: Ես առաջարկեցի ազգանունս տալ փոքրիկին ու պաշտոնապես հայրությունս ճանաչել:

Բայց Պատրիկի մայրը պայման դրեց իմ առաջ. կա՛մ մենք ամուսնանում ենք, կա՛մ նա ամուսնանում է մեկ այլ տղամարդու հետ ու ինձ հեռու պահում իր կյանքից: Ես նրա հետ չամուսնացա, նա էլ անհայտացավ…

10 տարի անցավ, այդ ընթացքում ես փնտրում էի նրան, ուզում էի տեսնել որդուս… Պարզվեց այդ կնոջ ամուսինը խմում է, տանջում նրան ու Պատրիկին: …Ես այդ ժամանակ արդեն ընտանիք ունեի, բայց սիրով Պատրիկին ընդունեցի իմ նոր տուն, երեխաներս էլ սիրեցին այդ տղային, որը շատ լավն էր՝ մի քիչ մտածկոտ ու թախծոտ, բայց հոգատար ու բարի:

Նա լավ էր սովորում, իսկ երբ չափահաս դարձավ, որոշեց առանձին ապրել: Ես նրա համար փոքրիկ բնակարան գնեցի, որտեղ էլ մի օր նրան մեռած գտանք…. Պատրիկը նոր էր բոլորել 25-ը: Դիահերձման կարիք չկար… Մահվան պատճառները կողքին էին՝ գարեջուր ու լիքը դեղահաբեր…

Ես հաճախ եմ հիշում նրան, հիշում ու լաց լինում….

Շառլ Ազնավուր

Աղբյուր

(Visited 27 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS