Մայր Հայաստան հայտնի և կարևոր խորհուրդ ունեցող արձանը տեղադրման բավականին հետաքրքիր պատմություն ունի: Շատերը գիտեն, որ մեր տարածաշրջանի ամենաբարձրադիր պատվանդանին իսկզբանե՝ 1950թ.-ին, դրված է եղել Ստալինի արձանը:
Այնուհետև, երբ նրա մա հը պատճառ եղավ, որ ազատվեն նրա քարե ներկայությունից, պատվանդանը միառժամանակ մնաց դատարկ:
Մինչ պատվանդանը սպասում էր իր քարե հյուրին, հայ քանդակագործները ստեղծագործական պրպտումների մեջ էին գտնվում:
Քանդակագործ Արա Հարությունյանն այս պրպտումների ժամանակ շուկայի մեջ պատահաբար հանդիպում է 18-ամյա մի աղջնակի, ով լոլիկ գնելու համար հերթ էր կանգնած:
Նա առաջարկում է աղջկան կերտել իր արձանը:
Աղջիկը՝ Մուրադյան Գենյան, համաձայնում է՝ լինելով մի ամբողջ երկրի մայրության հավաքական կերպարը խորհրդանշող քարե սիմվոլի բնորդուհին:
Հիմա Գենյա արդեն 78 տարեկան է: Նա շատ գեղեցիկ հուշեր է ամբարել անցյալի երանելի օրերից:
Նա իր ողջ կյանքում մանկավարժությամբ է զբաղվել՝ դասավանդելով ռուսերեն լեզու: Տիկին Գենյան շեշտում է, որ իր իրական կերպարը առանձնապես չի տարբերվում քարե սիվոլի խորհրդանշական կերպարից:
Նշենք, որ ուշահամալիրը նախագծվել է հայկական եռանավ բազիլիկ եկեղեցու կառուցվածքով, ընդհանուր բարձրությունը 51 մետր է, քանդակինը` 22 մետր, սրինը` 11 մետր։
Պատվանդանը, ի հակադրություն արտաքին սառը, ուղղանկյուն ձևերի, ներսից հայկական գմբեթավոր, եռահարկ եկեղեցի է և իր մանրամասներով հիշեցնում է Էջմիածնի Հռիփսիմե Տաճարը։ Հուշահամալիրը կառուցված է տարբեր երանգների սև տուֆով։
Նախշազարդ կամարներն ու խոյակները և պղնձե կոփածո դուռը մեծ շուք են հաղորդում կոթողին, իսկ 4 անկյունների բարձրադիր բաց պատշգամբներից երևում է մայրաքաղաքի ողջ համայնապատկերը։
Նյութի աղբուրը՝ ArmPost.net