Երբ ինձանից պարտքով գումար են խնդրում, ես այսպես եմ պատասխանում․․․ Միգուցե Ձեզ էլ պետք գա․․․

Մի քանի տարի աշխատում էի մեծ կոլեկտիվում: Մի կին կար, երկու երեխաների միայնակ մայր էր, նա հաճախ էր պարտքով գումար խնդրում ինձանից, ես էլ միշտ խղճում էի նրան ու օգնում։ Մի օր էլ, երբ աշխատավարձ ստանալու օր էր, նա կանգնեց բոլորի մոտ ու բարձր ասաց․

—Վերցրու այս փողը, սրտիցս եմ պոկում-տալիս, երեխաներիս բերանից եմ կտրում․․․

Այս պահին մեր մյուս աշխատողները անկախ իրենցից ականատես եղան դրան ու կարծեցին, որ թե այդ ես եմ նրանից գումար խնդրում։ Արժե արդյո՞ք ասել, որ դրանից հետո նա այլևս օգնություն չստացավ ինձանից։

Եվս մի դեպք՝ օրինակի համար։ Դեպքը տեղի է ունեցել հեռավոր 1989 թվականին։ Հանգստյան օրերին պատրաստվում էինք սառնարան գնել, արդեն նախապատրաստել էինք գումարը։ Ու հենց այդ օրը գալիս է մեր բարեկամներից մեկը ու պարտքով 300 ռուբլի խնդրում՝ ասելով, որ կինը հիվանդ է և իրենց դեղերի գումար է անհրաժեշտ։ Ինչպե՞ս չօգնեի։ Խոստանում է վերադարձնել 1 ամսից, բայց արդյունքում ետ եմ ստանում գումարը միայն Խորհրդային շրջանի փլուզումից հետո, երբ արդեն շրջանառվում էր դրամը․․․իհարկե, պարտքս ստանում եմ ռուբլու տեսքով․․․

Էլի մի դեպք, որը ինձ սովորեցնում է, որ չի կարելի պարտքով գումար տալ։ Վերջերս բակում հանդիպեցի մեր հարևանուհուն։ Մի քիչ զրուցելուց հետո ասացի, որ պիտի մթերային խանութ գնամ։ Նա էլ ասաց, որ ինքն էլ պիտի գնումներ անի տան համար։ Միասին մտանք սուպերմարկետ, սայլակի մեջ հավաքեցինք մեզ անհրաժեշտ մթերքը, բայց երբ մոտեցանք դրամարկղին, հարևանուհիս խնդրեց իր փոխարեն վճարել 5870 դրամը, քանի որ ինքը դրամապանակը պատահաբար թողել էր տանը։ Խոստացավ երեկոյան վերադարձնել։ Այդ օրը 17.09.2020 էր, իսկ հիմա նայեք ամսաթվին։ Ոչ, գումարը ետ չեմ ստացել։

Ու հիմա երբ իննձանից գումար են խնդրում, ուղղակի ասում եմ, որ չունեմ։ Եթե նույնիսկ քիչ են ուզում, միևնույնն է, մերժում եմ։ Ուղղակի ասում եմ՝ ոչ, կամ՝ քարտիս վրա է գումարը, իսկ այն տանն է։ Կախված նրանից, թե ով է խնդրում, կարող եմ ուղիղ մերժել։ Ինչի համար տամ, որ հետո էլ տեսնեմ, թե պարտապանս ինչպես է խուսափում ինձնից, արհամարհում, զանգերիս չի պատասխանում։ Իսկ կռվով վերադարձնելուց հետո էլ դրսում պատահաբար տեսնելիս այնպես է թեքում գլուխը մի կողմ, կարծես այդ ես էի նրան պարտք։

Աղբյուր

(Visited 43 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS