Թխվածքաբլիթ «Կոն»… Այս գեղեցիկ նախշը ստանում եմ սովորական դանակով․․․ Անչափ համեղ է ստացվում և ուղղակի հալվում է բերանում

Ամենակարևորն այն է, որ այսպիսի թխվածքաբլիթ պատրաստելու համար հատուկ ֆորմա պետք չէ, իսկ հենց թխվածքը ստացվում է շատ նուրբ, բերանում հալվող ու ախորժելի:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • 100գ փափկած կարագ
  • 90գ շաքարի փոշի
  • 50մլ ձեթ
  • 1 ձու

  • 300գ ալյուր
  • 25գ կակաո
  • 0,5թ.գ. փխրեցուցիչ
  • մի պտղունձ աղ

Նշված քանակության բաղադրիչներից ստացվում է մոտ 15 կոն:

Պատրաստման եղանակ.

  • Փափկած կարագը խառնել շաքարի փոշու ու աղի հետ, որպեսզի համասեռ խառնուրդ ստացվի: Ավելացնել ձեթը՝ պարտադիր առանց հոտի, ձուն: Լավ խառնել բաղադրիչները:
  • Զանգվածի մեջ մաղել կակաոն ու նորից խառնել:
  • Աստիճանաբար ավելացնել մաղած ալյուրն ու փխրեցուցիչը, խմոր հունցել: Թխվածքաբլիթի խմորը ստացվում է նուրբ ու փոփուկ, բայց պահում է ձևն ու չի կպչում ձեռքերին:
  • Խմորը դնել տոպրակի մեջ և ուղարկել սառնարանը՝ մոտ կես ժամով:

  • Այնուհետև խմորից փոքր կտորներ պոկել, օվալի ձև տալ: Սուր դանակի օգնությամբ թեք գծեր անել՝ որպեսզի ստացվի այսպիսի նախշ:
  • Կոները տեղափոխել յուղաթղթով ծածկված տապակի մեջ:
  • Թխել նախապես տաքացրած ջեռոցում՝ 180 ջերմաստիճանի ներքո:
  • Պատրաստի թխվածքաբլիթին շաքարի փոշի ցանել:

Ցանկության դեպքում կարող եք իրար փակցնել երկու թխվածքաբլիթներ՝ շոկոլադե մածուկի, մուրաբայի, ջեմի կամ եփած խտացրած կաթի օգնությամբ:

Բարի ախորժակ:

Նյութի աղբյուրը՝ Ինֆո Փաստեր

Չմոռանաք կիսվել բաղադրատոմսով մտերիմների հետ

Понравилась статья? Поделиться с друзьями: