Կոտլետին ավելացրեք այս բաղադրիչը և անմшհшկшն համն ապահովված է․․․ Այն ուղղակի կհшլվի բերանում

Բոլորի ընտանիքներում էլ կան մի քանի սիրված ուտեստներ, որոնք ամենից հաճախն են պատրաստվում: Մեր ընտանիքում՝ այս կոտլետներն են: Դրանք ստացվում են անչափ նուրբ ու համեղ: Ու սա ի շնորհիվ մի յուրահատուկ բաղադրիչի. խոսքը մանանեխի մասին է:

Պատրաստում եք այս հյութեղ ու խրթխրթան կոտլետը, նաև հասարակ բանջարեղենային աղցան ու վերջ… Ընթրիքը պատրաստ է:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • խոզի աղացած միս՝ 500գ
  • տավարի աղացած միս՝ 500գ
  • սոխ՝ 1–2 հատ
  • սխտոր՝ 1 պճեղ
  • ձու՝ 2 հատ

  • բատոն հաց՝ 50–60 գ
  • կաթ՝ 100 մլ
  • մանանեխ՝ 1,5–2 թ.գ.
  • կանաչի՝ 2 ճ.գ.
  • պաքսիմատ՝ 100 գ
  • աղ՝ ըստ ճաշակի
  • սև աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ.

  1. Մանր կտրատել սոխն ու տապակել ձեթի մեջ՝ մինչ ոսկեգույն դառնալը:
  2. Վերցնել 3 կտոր բատոն, կտրել կեղևը, փափուկ մասը թրջել կաթի մեջ: Քամել ավելորդ հեղուկն ու հացը լցնել մսի մեջ:
  3. Ավելացնել ձուն, ճզմած սխտորը, տապակած սոխը, մանրացրած կանաչին, մանանեխը, աղն ու պղպեղը:
  4. Լավ խառնել մոտ 10 րոպե: Պիտի ստացվի համասեռ ու պլաստիկ զանգված:
  5. Ձեռքերը թրջել ջրով ու կոտլետներ ձևավորել: Թաթախել պաքսիմատի մեջ ու տապակել տաքացրած ձեթի մեջ՝ մոտ 5 րոպե յուրաքանչյուր կողմից:

Բարի ախորժակ:

Նյութի աղբյուրը՝ Ինֆո Փաստեր

Понравилась статья? Поделиться с друзьями: