Հինգ բան, որ ոչ մի դեպքում սկեսուրները չպետք է ասեն իրենց հարսների. Ահա թե ինչու

Բոլոր հասարակություններում էլ երբեմն պատահում են հայտնի սկեսուր-հարս կոնֆլիկտները։

Սակայն փաստ է, որ եթե երկու կողմերն էլ հնարավորինս բարեկիրթ լինեն, ոչ մի կոնֆլիկտ էլ չի առաջանա։ Մինչ այդ հոգեբանները հարցումներ են կատարել և պարզել, թե որ գործոնները կարող են սրել սկեսուր-հարս հարաբերությունները։Այդ հարցումների արդյունքների հիման վրա էլ ձեզ ենք ներկայացնում 5 բան, որ ոչ մի դեպքում սկեսուրները չպետք է ասեն իրենց հարսներին։

1 Երբեք մի հրահանգեք, թե ինչպես պետք է մաքրել տունը, անել այս կամ այն գործը։
2 Դադարեք նրան խոհանոցում անընդհատ նկատողություններ անելուց։ Եթե հարսն ինքն է խորհուրդներ հարցնում, ապա միայն այդ դեպքում կիսվեք ձեր խոհարարական փորձով։

3 Երեխային անընդհատ մի վերցրեք մոր գրկից։ Երեխաները, հատկապես նորածիններն ու մանկահասակները պետք է հնարավորինս շատ ժամանակ անցկացնեն իրենց մոր հետ, քանի որ հենց մոր գրկում են նրանք իրենց լիովին հանգիստ զգում։

4 Մի խոսեք հարսի հետ այն մասին, թե ում պատրաստած ուտեստներն է ձեր որդին սիրում․․․
5 Երբ ձեր որդին ու հարսը վիճում են, անհարկի մի միջամտեք։

Դա նրանց կյանքն է, իրենք կռվում են, իրենք էլ կբարիշեն։

(Visited 434 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS