Նոր Զելանդիայից դիետոլոգ Ռայան Ռեմանը պատմել է, որ ճաղատության դեմ պայքարում կարող են օգնել ավոկադոն եւ բատատը։
Մասնագետը պատմել է, որ ավոկադոն իր մեջ պարունակում է շատ վիտամին E, իսկ բատատը ՝ բետա – կարոտին ։ Դիետոլոգը կարծում է, որ հենց այդ մթերքների շնորհիվ կարելի է արագացնել մազերի աճը ։
«Հավասարակշռված դիետան, որը պարունակում է ճիշտ սննդարար նյութեր, նպաստում է մազերի աճին, հատկապես այն դեպքերում, երբ նրանք թափվում են վատ սննդի պատճառով»,-ընդգծել է Ռեմանը:
Ավելի վաղ ամերիկացի գիտնականները հայտնաբերել էին միկրոօրգանիզմ, որը նպաստում է մազերի վերականգնմանը։ Այն, ըստ նրանց, կարող է հիմք դառնալ դեղամիջոցների արտադրության։
Գիտնականների խոսքով ՝ մազերի վերականգնման գործում կարեւոր դեր է խաղում mir-218-5p մոլեկուլը: այն ուժեղացնում է մոլեկուլային ուղին, որը պատասխանատու է մազերի ֆոլիկուլի աճի խթանման համար:
Հեղինակները կարծում են, որ իրենց կողմից հայտնաբերված միկրոօրգանիզմների օգտագործումը թույլ կտա ստեղծել սերուցք կամ լոսյոն մազերի վերականգնման եւ աճի համար: