Մանդարինի մուրաբա, որը շատերին կհետաքրքրի

Ձեզ ենք ներկայացնում մանդարինի անուշաբույր մուրաբայի բաղադրատոմս, որը պատրաստւմ է շատ արագ և հեշտ

Անհրաժեշտ բաղադրիչներն են .

  • 1կգ մանդարին
  • 1 խոշոր կամ 2 միջին չափի նարինջ
  • 1կգ շաքարավազ
  • 1 բաժակ ջուր
  • 1 տուփ վանիլին

Պատրաստման եղանակ.

Մանդարինն ու նարինջը մաքրել, բաժանել կտորների, 1 բաժակ ջուր լցնել և թողնել 8 ժամ: Դրանից հետո դնել կաթսան թույլ կրակի վրա: Հենց սկսի եռալ, եփել 40 րոպե՝ անդադար խառնելով:

Ավելացնել շաքարավազը և վանիլինը: Եփել ևս 20 րոպե: Լցնել ստերիլիզացված բանկաների մեջ և փակել:

Նյութի աղբյուրը՝  Goodinfo

(Visited 88 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS