Ոչ մի դեպքում միшցրшծ մի թողեք լիցքшվորիչ սшրքերը․ Ահա թե ինչու

Ինչ-որ բան վարդակի մեջ միացված թողնելն, անկախ որևէ բանից, վտանգավոր է և հրդեհային անվտանգության տեխնիկայի խախտում է համարվում։

Բռնկման ամենատարածված պատճառներից մեկը կարճ միացումն է։

Նույնիսկ եթե լիցքավորիչն ընդհանրապես չի տաքանում, միևնույնն է, կարճ միացման վտանգ միշտ կա, թեկուզ հոսանքի տատանումների արդյունքում։

Հենց ցանցում տատանումների պատճառով էլ մասնագետները խորհուրդ չեն տալիս էլեկտրոնային սարքերը միացված թողնել գիշերվա ընթացքում։

Այս դեպքում կարող է փչանալ ոչ միայն լիցքավորիչը, այլև հենց սարքը (համակարագիչ, հեռախոս, պլանշետ և այլն)։

Շատերն ասում են, որ հեռախոսը (նոութբուքը, պլանշետը) միացված թողնելով վարդակի մեջ, երբ այն արդեն լրիվ լիցքավորված է, մենք զգալիորեն կրճատում ենք նրա մարտկոցի կյանքը։

Մյուսներն էլ, սակայն, պնդում են, որ ժամանակակից բոլոր սարքերը հագեցած են ներկառուցված կարգավորիչներով, որոնք լիցքավորման ավարտից հետո դադարեցնում են մարտկոցին էներգիայի տրամադրումը։

Այնպես որ, եթե ձեր սարքը շատ հին չէ, կարող եք և չանհանգստանալ, եթե այն լրիվ լիցքավորվելուց հետո շարունակում է միացված մնալ։

Սակայն եթե ձեր սարքն ուժեղ տաքանում է ինչպես լիցքավորման ընթացքում, այնպես էլ դրա ավարտից հետո, ապա անպայման պետք է այն անջատել վարդակից։

Լիցքավորիչ սարքերի հետ կապված խնդիրներից խուսափելու համար լավ կլինի պարզապես սովորություն դարձնել դրանք և մյուս բոլոր չօգտագործվող սարքերը՝ հեռախոսները, նոութբուքերը, պլանշետները, հոսանքից անջատելը։

Աղբյուր

(Visited 33 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS