ՈՒշագրավ. Ռուսաստանում ստեղծել են կորոնավիրուսի բուժման դեղամիջոցը

Ռուսաստանում ստեղծել են կորոնավիրուսի բուժման դեղամիջոցը

Այս մասին Վլադիմիր Պուտի հետ խորհրդակցության ժամանակ հայտնել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ ռուսական ընկերությունը մշակել է մի դեղամիջոց, որը մի շարք երկրներում արդեն թեսթավորում է անցել մեր գործընկերների կողմից։
«Սա արդեն ամբողջապես ռուսական անոլոգ է և առաջին չափաբաժինը արտադրվել է կլինիկական հետազոտությունների համար։

Մենք սպասում ենք, որ այսօր փորձագետները փաստաթղթերի փաթեթ ներկայացնեն։ Կարճ ժամանակահատվածում կգնահատվեն կլինիկական հետազոտությունները։
Կլինիկական հետազոտությունները կսկսվեն 10-ից 12 օր հետո», ասել է ՌԴ առողջապահության նախարարը։

Նյութի աղբյուրը՝ bavnews.am

(Visited 240 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS