Այսօր՝ մարտի 21–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երեւանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը նշեց, որ չկա մի թաղամաս, որը զրկվել է տրանսպորտից, ամեն տեղ էլ կա տրանսպորտ, պարզապես քանակը սակավել է։
«Եթե Մետրոպոլիտենն ունենում էր օրեկան շուրջ 75 հազար ուղեւորափոխադրում, այս պահին ունենում է 15 հազար, մոտավորապես 5 անգամ մետրոյի ուղեւորների քանակն է կրճատվել։ Նույնկերպ ավտոբուսներում, նախկինում 70 հազար էր, հիմա 20 հազար ուղևոր է օրական։ Մինչ այս 850–900 միկրոավտոբուս էր դուրս գալիս երթուղի, այս պահին դուրս են գալիս 500–ը։
Բնականաբար բոլոր այն վարորդները, որոնք պարետատան եւ Առողջապահության նախարարության ցուցումով ցանկալի չէ, որ աշխատեն, նրանք 60-ն անց մարդիկ են կամ ունեն խրոնիկ հիվանդություններ՝ շաքարային դիաբետ կամ սրտանոթային հիվանդություն, այդ մարդիկ տանն են, չեն աշխատում։
Այստեղ նաեւ ստեղծվում է փոքրիկ ծանրաբեռնվածություն այդ կազմակերպությունների վրա, որոնք իրականացնում են ուղեւորափոխադրում»,- ասաց փոխքաղաքապետը։
Նյութի աղբյուրը՝ hraparak.am