Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պարոն Վանեցյանը, ցավոք, վերջնականապես և միանշանակորեն համալրեց Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարողների շարքերը, և դա անում է առավել անբարոյական և էժան ձևով՝ ռուսական ԶԼՄ-ներին դանոսի ոճով բամբասելով իր իսկ երկրի իշխանություններից, չտարբերվելով առավել անհայրենիք ռուսահպատակ խալխից, Կուրգինյան-Սիմանյաններից։
Պարոն Վանեցյանը ռուսամետ չէ, այլ ռուսական պրոքսի, և միակ բանը, որը նրան կապում է Հայաստանի Հանրապետության հետ, դա այն է, որ նա գործում է ընդդեմ Հայաստանի պետականության և քաղաքացիների։
Սա ևս մեկ անգամ ի ցույց է դնում վաղուց հայտնի ճշմարտությունը` շունս չեկիստ եղավ, հաց չեմ տա»։
(Visited 42 times, 1 visits today)