Սա լավագույնն է, ինչ կարող էր պատահել ինձ հետ. Գոհար Ավետիսյան

Մայր դառնալու իմ երազանքը վաղուց մարել էր, դա անհնար էր. հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանի գրառումը

Գոհար Ավետիսյանն օրեր առաջ իր հետևորդներին հայտնեց, որ հղի է: Դիմահարդարը Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը.

«Երբ իմացա հղիությանս մասին, առաջինը մտածեցի՝ ախր նոր էի նիհարել:) Հետո ես երկար ժամանակ չէի կարողանում հավատալ դրան, որվհետև մայր դառնալու իմ հույսն ու երազանքը վաղուց մարել էր, դա անհնար էր:

Մի խոսքով՝ ինձ 2-3 շաբաթ էր պետք, որպեսզի գիտակցեի՝ ինչ է կատարվում և սկսվեց շրջան, որին ես սպասել եմ իմ ամբողջ կյանքում: Ես հիշում եմ, թե ինչպես էի մի քանի տարի շոյում իմ դատարկ փորիկը՝ հուսով, որ Աստված ինձ կլսի և մի օր այնտեղ նոր կյանք կծնվի:

Միգուցե շատերը չեն հասկանում՝ ինչու եմ այսպես ուրախանում, հղի եմ, հետո՞ ինչ, բայց ինձ համար սա ևս մի ապացույց է, որ մեր աղոթքներն ու խնդրանքները լսելի են: Կարևորը՝ համբերությամբ լցվենք:

Այնտեղ՝ վերևում, ավելի լավ գիտեն, թե ինչ ու երբ պետք է տեղի ունենա: Սա լավագույնն է, ինչ կարող էր պատահել ինձ հետ»:

(Visited 142 times, 2 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS