Տան պայմաններում պատրաստվող այս մատչելի խառնուրդն ավելի լավ է մաքրում ցանկացած մակերես, քան այլ մաքրող միջոցները․

Վերջին ժամանակներս տնային տնտեսուհիները տան մաքրության ժամանակ օգտագործում են միայն բնական միջոցներ, քանի որ դրանք ոչ մի բացասական ազդեցություն չունեն ո՛չ մարդու առողջության, ո՛չ էլ դրամապանակի վրա, ինչպես նաև՝ դրանք գործում են արդյունավետ և արագ:

Ներկայացնում ենք մի հրաշալի խառնուրդ, որը կօգնի մաքրել յուրաքանչյուր մակերես, ինչպես նաև հրաշալի բույր կհաղորդի բնակարանին:

Փորձեք նարնջի քացախ պատրաստել, և արդյունքը սպասեցնել չի տա:

Անհրաժեշտ բաղադրչները՝

  • Նարնջի կեղև
  • Քացախ
  • Ապակե տարա
  • Ցողացող տարա

Պատրաստման եղանակը՝

Նարնջի կեղևը (կարող եք այլ ցիտրուսային մրգերի կեղև էլ ընտրել) լցրեք ապակե տարայի մեջ, վրան քացախ ավելացրեք և թողեք խառնուրդը 2 շաբաթ մնա մութ սենյակում:
Ապա ստացված լուծույթը լցրեք ցողացող տարայի մեջ: Կարող եք խառնուրդին ջուր ավելացնել՝ 1:1 հարաբերությամբ:

Խառնուրդը ցողեք յուրաքանչյուր մակերեսի վրա և չոր կտորով սրբեք: Այս միջոցը լավագույնս հարմար է ապակիներ և պատուհաններ մաքրելու համար:

Նարնջի կեղևին երկրորդ կյանք հաղորդեք: Ձեր ձեռքերով բնական մաքրող միջոց պատրաստեք, այդ դեպքում տան մաքրությունն ու անուշ բույրը կխոսեն ձեր փոխարեն:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: