Տորթ՝«Թագուհի»որը կշքեղացնի ձեր տոնական սեղանը… անհավանական համեղ է, գեղեցիկ և շքեղ…

Այսպիսի տորթ չեք գտնի ոչ մի խանութում, բայց այնքան հեշտ է պատրաստվում,իսկ պատրաստման համար պահանջվում են միայն պարզ բաղադրիչներ:

Картинки по запросу "Маковый торт «Царица Эстер»""

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • ձու՝ 5 հատ
  • ձվի սպիտակուց՝ 3 հատ
  • շաքարավազ՝ 100գ
  • ձեթ՝ 3ճ.գ.
  • վանիլին
  • կակաչի սերմեր՝ 0.5 բաժակ
  • ալյուր՝ 4 ճ.գ.
  • փխրեցուցիչ՝ 1թ.գ.

կրեմի համար.

  • կաթ՝ 1.5 բաժակ
  • սերուցք 33%՝ 200մլ
  • շաքարի փոշի՝ 150գ
  • ձվի դեղնուց՝ 3 հատ
  • կրախմալ՝ 2ճ.գ.
  • կես կիտրոնի հյութ և քերած կեղև

զարդարելու համար.

  • սպիտակ շոկոլադ
  • կակաչի սերմեր

Картинки по запросу "Маковый торт «Царица Эстер»""

Պատրաստման եղանակ.

Առանձնացնել 8 ձվերի սպիտակուցներն ու դեղնուցները: Արդյունքում 3 դեղնուցն օգտագործվելու է կրեմի համար, իսկ 8 սպիտակուցն ու 5 դեղնուցը՝ խմորի: Հարել 8 սպիտակուցը՝ մինչ խիտ փրփուր կստացվի: Քիչ-քիչ ավելացնել շաքարավազը՝ անդադար հարելով: Հերթականությամբ ավելացնել 5 դեղնուցը, ձեթը, վանիլինը և հարել 1-2 րոպե:

Առանձին խառնել ալյուրը, կակաչի սերմերը, փխրեցուցիչը և լավ խառնել: Չոր խառնուրդին լցնել հարած զանգվածը և զգույշ խառնել:

Բացվող կողքերով, 21սմ տրամաչափով տապակի մեջ յուղաթուղթ դնել և լցնել խմորի 1/4 մասը: Հարթեցնել: Թխել 10 րոպե՝ 180 ջերմաստիճանի ներքո, նախօրոք տաքացրած ջեռոցում: Պիտի ոսկեգույն կորժ ստացվի: Այդ կերպ թխել 4 կորժ:

Картинки по запросу "Маковый торт «Царица Эстер»""

Պատրաստել կրեմը. խառնել 1ճ.գ. շաքարի փոշի, 2ճ.գ. կրախմալ և 2-3ճ.գ. կաթ: Մնացած կաթի մեջ լցնել 3 դեղնուցները, շաքարի փոշին և թույլ կրակի վրա հասցնել եռման աստիճանի: Ավելացնել կրախմալով խառնուրդը և անդադար խառնելով՝ եփել մինչ խտանալը: Ավելացել կիտրոնի քերած կեղևն ու հյութը, հանել կրակից: Թողնել, որ սառի:

Սառած վիճակում սերուցքը հարել 2ճ.գ. շաքարավազի հետ՝ մինչ խիտ զանգված կստացվի:

Մի-մի գդալ եփովի կրեմ ավելացնելով՝ հարել սերուցքը:

Հավաքել տորթը. յուրաքանչյուր շերտին կրեմ քսել և դնել միմյանց վրա:

Զարդարել քերած սպիտակ շոկոլադով:

Картинки по запросу "Маковый торт «Царица Эстер»""

Բարի ախորժակ:

(Visited 248 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS